ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Գիրք, որն ուղղված է մինչև քսանչորս տարեկաններին

Գիրք, որն ուղղված է մինչև քսանչորս տարեկաններին
27.07.2014 | 13:15

Ժամանակակից արվեստի ինստիտուտը հուլիսի 29-ին, ժամը 19.30-ին, «Ականաթ» սրճարանում հրավիրում է «Սեռահասների և դեռահասների հետ աշխատանքի տեսություն և պրակտիկա. Հոգեթերապիա և հոգեվերլուծություն» գրքի շնորհանդեսին:

irates.am-ի հետ զրույցում Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը տեղեկացրեց, որ շնորհանդեսին ներկա է լինելու նաև գրքի հեղինակը, որը Հայաստան է ժամանել սեմինարին մասնակցելու նպատակով:
Դոկ. Ասբեդ Արյանը Եգիպտոսում ծնված հայկական ծագմամբ հոգեբույժ է և հոգեվերլուծող։ 1952-ին նրա ընտանիքը հաստատվել է Բուենոս Այրեսում,որտեղ էլ 1964-ին ավարտել է համալսարանը իբրև բժիշկ և 1967 հոգեբույժի դիպլոմ է ստացել Լանուսի պոլիկլինիկայում՝ դոկ. Մաուրիսիո Գոլդենբերգի ղեկավարությամբ։ Սկսած 1977 -ից նա հոգեբույժ է՝ Միջազգային հոգեվերլուծական ասոցիացիայի ճանաչմամբ։ Լինելով Բուենոս Այրեսի հոգեվերլուծական ասոցիացիայի լիիրավ անդամ՝ 1988-ին որակավորվել է իբրև մարզիչ վերլուծող։ Իր կարիերայի հենց սկզբից հետաքրքրված է եղել սեռահասների և դեռահասների կլինիկայով ու հետազոտությամբ։ Ավելի քան չորս տասնամյակ անցկացնում է սեմինարներ, դասընթացներ, դասախոսություններ և ղեկավարումներ Արգենտինայում,Բրազիլիայում,Պարագվայում,Բոլիվիայում,ՈՒրուգվայում, Կուբայում,Իսպանիայում, Հայաստանում և Արցախում։ Հայաստանում նա մարզիչ հոգեթերապևտների երկու խմբի ստեղծողն է,ուսուցիչը և ղեկավարը: 2005-ից համագործակցում է Հոգեվերլուծական միջազգային ասոցիացիայի (IPA) կողմից Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի (ArPA) միջազգային ճանաչման ծրագրի վրա։
1975-ից սկսած Արգենտինայում,Պարագվայում,ՈՒրուգվայում և Հայաստանում հրատարակել է բազմաթիվ հոդվածներ,որոնք թարգմանվել են պորտուգալերեն,անգլերեն, ֆրանսերեն,հայերեն և ռուսերեն։
Նա մասնակցել է նաև New ways of Psychoanalytic Psychotherapy in XXI Century (2005) , Distance Psychoanalysis (2009) , Psychoanalysis Online (2011) գրքերի հրատարակմանը։
Այս գիրքը ավելի քան 40 տարվա փորձի արդյունք է խորհրդակցությունների և հոգեթերապևտիկ ու հոգեվերլուծական բուժման ասպարեզում` 12-ամյա պատանիներից մինչև 24 տարեկան չափահաս երիտասարդների, ովքեր տառապել են նևրոտիկ, պերվերս կամ սահմանային,բայց ոչ պսիխոտիկ բազմապիսի պաթոլոգիաներից։ Այն արձագանքում է հոգեթերապիային և հոգեվերլուծությանը հետևող ուսանողների, բժիշկների, մանկաբույժների, հոգեբույժների, հոգեբանների և իրավաբանների ակադեմիական վերապատրաստման կարիքները: Դոկ. Արյանի արձակի ոճը առանձնանում է պարզ ու առօրյա լեզվով և հասանելի է ինչպես ուսանողներին, այնպես էլ բարձրագույն կրթության պրոֆեսիոնալներին,ինչպիսիք են՝ հնչյունաբանները (phonologists), ֆիզիոթերապևտները, բուժքույրերը,ուսուցիչներն ու ծնողները:

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ